Ճապոնիայի 9 մլն բնակիչ կարող է տարհանվել «Հագիբիս» թայֆունի պատճառով

20:02   12 Հոկտեմբեր 2019    342

Ճապոնիայի տեղական իշխանությունները «Հագիբիս» թայֆունի պատճառով ինը միլիոն մարդու տարհանման հրահանգ են տվել:

Նրանք հայտարարել են, որ 9 մլն մարդու կյանքին վտանգ է սպառնում, ուստի նրանց խորհուրդ է տրվում հեռանալ բնակավայրերից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ յոթ պրեֆեկտուրաների մի շարք քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հեղեղումների հետևանքով հայտարարվել էր վտանգի ամենաբարձր մակարդակ:

Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է մինչև 65 մ/վ-ի: Օդերևութաբանները «Հագիբիս»-ն ուժգնությամբ համեմատել են «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները