Մոնտենեգրոն օտարերկրացիներին առաջարկել է քաղաքացիություն 450 հազար եվրոյի դիմաց

20:36   12 Հոկտեմբեր 2019    254

Մոնտենեգրոն ընդգրկվել է եվրոպական այն երկրների ցանկում, որոնք պատրաստ են իրենց քաղաքացիությունը շնորհել ներդրումների դիմաց:

Բոլոր ցանկացողները պետք է 450 հազար եվրո ներդնեն պետության զարգացած շրջաններում կառավարության կողմից հաստատված նախագծերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ այլ տարբերակ է՝ 250 հազար եվրո ներդրումներ կատարել պակաս զարգացած շրջաններում: Այնուամենայնիվ, այդ դեպքում պետք է կատարել բարեգործական ներդրում՝ 100 հազար եվրո, պետական հատուկ ֆոնդի համար, ինչպես նաև վճարել պետական տուրք` 15 հազար եվրո, սեփական անձի համար և 10 հազար եվրո՝ ընտանիքի մյուս անդամների համար:

Ներդրումը կատարելուց հետո գործատուն պետք է անցնի անվտանգության ստուգում: Դրական արդյունքի դեպքում նա կստանա Մոնտենեգրոյի մշտական բնակչի կարգավիճակ, իսկ վեց ամիս անց կդառնա լիարժեք քաղաքացի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները