Քենիացի վազորդը դարձել է առաջին մարդը, որը մարաթոնյան տարածությունը հաղթահարել է 2 ժամից էլ քիչ ժամանակում

20:45   12 Հոկտեմբեր 2019    291

Քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որը կարողացել է մարաթոնյան տարածությունը հաղթահարել 2 ժամից քիչ ժամանակահատվածում:

Վիեննայում կայացած 41.8 կմ հեռավորությամբ մրցվազքի ժամանակ 34-ամյա մարզիկը ցուցադրել է 1 ժամ 59 րոպե 40 վայրկյան արդյունք: Ռեկորդը, սակայն, պաշտոնապես չի գրանցվի, քանի որ մրցավազքն անցկացվել է ոչ բաց մարաթոնի շրջանակներում և պաշտոնական բնույթ չի կրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիպչոգեի համար սա երկրորդ փորձն էր մարաթոնում երկժամանոց շեմը հաղթահարելու համար: 2017-ին նա մասնակցել է մրցավազքի՝ տարածությունն անցնելով 2 ժամ 25 վայրկյանում:

Ժամանակի առումով գրանցված ռեկորդը ևս պատկանում է Կիպչոգեին. 2018-ին Բեռլինում քենիացի մարզիկը մրցավազքի տարածությունը հաղթահարել է 2 ժամ 1րոպե 39 վայրկյանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները