Վենեսուելայի իշխանությունները մերժել են Գվատեմալայի նախագահի մուտքը երկիր

21:45   12 Հոկտեմբեր 2019    289

Վենեսուելայի իշխանությունները շաբաթ օրը մերժել են Գվատեմալայի ընտրված նախագահ Ալեխանդրո Ջամատեիի մուտքը երկիր։

Վերջինս գալիս էր իր աջակցությունը հայտնելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր հեռուստաուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մեզ թույլ չտվեցին մտնել Վենեսուելա։ Մեզ ուղեկցեցին մինչեւ դուռը, եւ մենք ինքնաթիռ նստեցինք։ Թեեւ մեզ ներս չթողեցին, մենք կստիպենք ողջ մայրցամաքին մեզ լսել»,- ասել է քաղաքական գործիչը։ Վենեսուելական ընդդիմությունը դատապարտել է երկրի իշխանությունների գործողությունները։

Ջամատեին Գվատեմալայի նախագահ է ընտրվել օգոստոսի 11-ին՝ ընտրողների 60 տոկոս ձայներով։ Կենտրոնական Ամերիկայի երկրի նոր ղեկավարի երդմնակալությունը կանցկացվի 2020թ․ հունվարի 14-ին։

Վենեսուելան վերջին տարիներին սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է ազգային արժույթի հիպերարժեզրկմամբ եւ դեւալվացիայով։ ՄԱԿ գնահատականների համաձայն, հանրապետությունը լքել է արդե ավելի քան 4 մլն մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները