Հոնկոնգի մետրոյի կայարան են նետել դյուրավառ խառնուրդով շշեր

21:53   12 Հոկտեմբեր 2019    297

Հոնկոնգի մետրոյի կայարաններից Կոուլուն Տոնգ կայարան են նետել դյուրավառ խառնուրդով շշեր:

Նշվում է, որ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն հարձակման հետեւանքով մետրոյի կայարանը մեծապես վնասվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացնում է անմիջապես դադարեցնել անօրինական գործողությունները: Մենք դատապարտում ենք բռնության բոլոր գործողությունները, եւ մանրակրկիտ քննություն կանցկացնենք»,- նշված է կառավարության հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները