ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել Պենտեկոստեի եկեղեցու մոտ

09:14   13 Հոկտեմբեր 2019    242

ԱՄՆ-ում տղամարդը կալանավորվել է Նյու Հեմփշիրում եկեղեցու մոտ կրակ բացելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգության հետեւանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ։

Պենտեկոստեի եկեղեցու մոտ հանցագործության մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 10։00-ին։

Տեղի ոստիկանության ղեկավար Ջոզեֆ Ռորոքը հայտնել է, որ դժվարանում է ասել վիրավորների ստույգ թիվը։ Նա նաեւ չի նշել կասկածյալի անունը եւ հանցագործության հնարավոր դրդապատճառները։

Հիլսբորո մարզի իրավաբան Մայքլ Քոնլոնը տեղեկացրել է, որ հրաձգության հետեւանքով զոհեր չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները