Էկվադորի նախագահը հայտարարել է մայրաքաղաքում ռազմական դրություն մտցնելու մասին

09:22   13 Հոկտեմբեր 2019    318

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է երկրի մայրաքաղաք Կիտոյում պարետային ժամ սահմանելու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր Թվիթերում:

Բացի դրանից, մայրաքաղաքում մտցվել է ռազմական դրություն:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ռազմական դրությունը կսկսի գործել ժամը 15-ից: Մորենոն նշել է, որ այդ միջոցները կոչված են թեթևացնելու իրավապահ մարմինների աշխատանքը «բռնության ավելորդ դրսևորումներից»:

Էկվադորում բողոքի ակցիաները և բախումները սկսվել են հոկտեմբերից վառելիքի նկատմամբ պետական սուբսիդիաների չեղարկումից և կառավարության մի շարք բարեփոխումներից հետո: Բողոքի ակցիայի մասնակիցները շրջափակել էին քաղաքի փողոցները, նավթի հանքավայրին և մայրաքաղաքի օդանավակայանին հասանելիությունը: Ակցիաների ընթացքում զոհվել է 5 մարդ, հարյուրավորները՝ ձերբակալվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները