Ամերիկյան «Փորթեր» ականակիրը մտել է Սև ծով

09:34   13 Հոկտեմբեր 2019    244

Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող «Փորթեր» ականակիր նավը՝ կառավարվող հրթիռային սպառազինմամբ, մտել է Սև ծով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են Ռուսական պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից:

Հաղորդվում է, որ սևծովյան նավատորմն անմիջապես սկսել է ուղեկցել ամերիկյան ականակիրը. «Փորթեր» նավի գործողությունները վերահսկում է «Ծովակալ Էսեն» ռազմանավը, ինչպես նաև փոքր հրթիռային նավերը:

Աղբյուրը նշում է, որ սա ամերիկյան ռազմածովային ուժերի արդեն 7-րդ մուտքն է սևծովյան ջրային տարածք 2019-ի ընթացքում: Օգոստոսին ԱՄՆ-ն կրկին Սև ծով էր ուղարկել «Փորթեր» ականակիրը:

Մոնտրյոյի 1936-ին կնքված միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ոչ սևծովյան երկրների ռազմանավերը Սև ծովի ջրային տարածքում կարող են գտնվել առավելագույնը 21 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փորթեր  


Վերնագիրի այլ պիտակները