Կանադայում ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

09:57   13 Հոկտեմբեր 2019    265

Կանադայի կենտրոնական Մանիտոբա մարզի ղեկավար Բրայան Պալիստերը ուժեղ ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզում ձյան տեղումները սկսվել են հոկտեմբերի 9-ին և շարունակվում են մինչ օրս: Հայտնի է, որ արդեն մոտ 60 սմ ձյուն է տեղացել:

Ձյան տեղումներից վնասվել են ավելի քան 53 հազար բնակելի շենքերի, պետական հաստատությունների և խանութների էլեկտրագծերը:

Նշվում է, որ ձնաբքի պատճառով տուժել է մեկ կանադացի, որի վրա ծառի ճյուղ է ընկել: Նա հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է ծանր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները