Փելոսին բնութագրել է Թրամփին մեկ բառով՝ «հայհոյախոս»

10:10   13 Հոկտեմբեր 2019    263

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտություններին՝ ուղղված ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Politico-ն:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդը վերածվել է «հայհոյախոս»-ի՝ չնայած այն բանին, որ նրան լսում են երեխաները:

Նրա կարծիքով՝ Բայդենի մասին Թրամփի խոսքերը «սահմանն անցել են»:

«Դա կապ չունի իմպիչմենտի հետ, դա վերաբերում է ընտրություններին»,- հավելել է Փելոսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները