Բրյուսելում բնապահպան ակտիվիստների հավաքը ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան է կիրառվել

10:58   13 Հոկտեմբեր 2019    277

Բրյուսելի ոստիկանությունը բերման է ենթարկել Extinction Rebellion շարժման ակցիայի մասնակից մի քանի հարյուր բնապահպան ակտիվիստի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակտիվիստներին Թագավորական պալատի առջևի հրապարակից հեռացրել են՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Շարժման մասնակիցները պահանջել են, որ Բելգիայի թագավորը արտակարգ դրություն հայտարարի՝ կապված կլիմայական ճգնաժամի հետ, և հենց այդ պատճառով նրանք, որպես ակցիայի վայր, ընտրել են Թագավորական պալատը:

Բրյուսելի իշխանությունը, վախենալով, որ ակցիայի մասնակիցները կմտնեն Թագավորական պալատի պարտեզ, փակել են նրանց ճանապարհը, ցուցարարները ստիպված են եղել հավաքը շարունակել պալատի դիմացի հրապարակում, որտեղ կլիմայի պաշտպանության վերաբերյալ քննարկումներ են սկսել:

Extinction Rebellion շարժման ներկայացուցիչ Դեյվիդ Ստեմանն իր գոհունակությունն է հայտնել մասնակիցների քանակի առնչությամբ, որոնց թիվը գերազանցել է հազարը: «Մեր պահանջներից մեկն այն է, որ իշխանությունը տրվի քաղաքացիներին, և նրանք որոշեն, թե ինչպես դիմակայել կլիմայի ճգնաժամին»,- հայտարարել է Ստեմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները