Լեհաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունները

11:13   13 Հոկտեմբեր 2019    298

Լեհաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները, արդեն բացվել են ընտրական տեղամասերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն: Լեհաստանի քաղաքացիները պետք է ընտրեն սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) 460 պատգամավոր և սենատի (վերին պալատ) 100 պատգամավոր:

Ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով 7:00-ին, կփակվեն 21:00-ին: Սահմանադրության համաձայն չնախատեսված իրավիճակներում առանձին տեղամասերի աշխատանքը կարող է երկարաձգվել: Միայն ընտրական տեղամասերի փակվելուց հետո կհայտարարվեն exit poll-ի առաջին արդյունքները:

Ընտրություններին կուսակցությունների համար անցողիկ շեմը համարվում է 5 %-ը, իսկ կոալիցիաների համար՝ 8%-ը:

Ըստ Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 30111281 ընտրող: Ընտրությունների անցկացման համար բացվել է 27415 ընտրական տեղամաս, որոնցից 329-ը՝ արտասահմանում, 5-ը նավերի վրա: Արտասահմանում ամենաշատ ընտրական տեղամասեր բացվել են ԱՄՆ-ում՝ 48, Մեծ Բրիտանիայում՝ 54 և Գերմանիայում՝ 23:

Ըստ պետական ընտրական հանձնաժողվի հաշվարկների՝ սեյմում պատգամավորական 1 տեղի համար պայքարելու է 11 թեկնածու: 460 պատգամավորական մանդատի համար պայքարում է 5112 թեկնածու:

Սենատի պատգամավորական տեղերի համար պայքարն այդքան թեժ չէ, 100 տեղի համար պայքարում են 275 թեկնածու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները