Ներում ոստիկաններին ու հանցագործներին չի լինի. Գախարիա

11:55   13 Հոկտեմբեր 2019    558

Ոստիկանության շրջանում հանցագործության եզակի դեպքերը չեն կարող ստվեր գցել Վրաստանում գործող այլ իրավապահների վրա, ովքեր արժանապատվորեն ծառայում են այդ երկրին, ասել է վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետն հայտարարությունն արել է այն քրեական գործի համատեքստում, որին առնչվել են երկու ոստիկաններ:

«Ցանկանում եմ անդրադառնալ անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպին, երբ ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող հինգ անձանց շարքում կա երկու գործող ոստիկան: Ինչը, իհարկե, չափազանց դժվար է ընկալել»,- ասել է Գախարիան:

Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ «եզակի դեպքերը չեն կարող ստվերել այն 40 հազար մարդկանց, ովքեր արժանապատվորեն ծառայում են այս երկրին և, իրենց կյանքի գնով, պաշտպանում մեր յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը, ունեցվածքն ու արժանապատվությունը»:

Նրա խոսքերով՝ օրենքը խախտող ոստիկանների նկատմամբ «մոտեցումը կլինի բացարձակ անողոք և անհաշտ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա  


Վերնագիրի այլ պիտակները