ԱՄՆ-ը պարտավոր չէ պաշտպանել Թուրքիայի և Սիրիայի սահմանը. Թրամփ

11:34   13 Հոկտեմբեր 2019    305

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր չէ կանգնել և պաշտպանել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանների անվտանգությունը:



Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Թրամփի խոսքով՝ ամերիկացի զինվորները չպետք է 15 տարի ապրեն Թուրքիայի և Սիրիայի սահմանին և զբաղվեն այդ տարածքի պաշտպանությամբ:

«Ես չեմ կարծում, որ մեր զինվորները պետք է… պաշտպանեն Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, երբ մենք չենք կարողանում պաշտպանել մեր սեփական սահմանները»,- հավելել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները