ԱՄՆ-ը Սիրիայի օգնությանը հատկացնում է 50 մլն դոլար

11:28   13 Հոկտեմբեր 2019    241

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է բյուջեից 50 մլն դոլար հատկացնել Սիրիայի օգնությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթղթում հստակեցվում է, որ դրամական միջոցները կուղղվեն կայունացմանը, մարդու իրավունքների և Սիրիայում էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը:

Թրամփը ցանկացել է նաև, որ միջոցների մի մասը ուղղվի երկրի ականազերծմանը, ինչը թույլ կտա ապահովել բնակչության անվտանգությունը:

Ինչպես ընդգծվում է՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ այդ կերպ կվարվեն նաև այլ օտարերկրյա պետությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները