Ճապոնիայում 70 ամյա կինը վայր է ընկել փրկարարական ուղղաթիռից

12:20   13 Հոկտեմբեր 2019    261

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի, 13 մարդ անհետ կորած է համարվում, շուրջ 150 մարդ մարմնական վնասվածք է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է նաև, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել փրկարարական աշխատանքների ժամանակ: Իվակի քաղաքի տարեց մի բնակչուհի վայր է ընկել փրկարարական ուղղաթիռից:

70-ամյա կինը վայր է ընկել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գտնվել է 40 մետր բարձրության վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն կլինիկական մահվան վիճակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները