Կանադայի վարչապետը մասնակցել է նախընտրական միջոցառմանը զրահապատ բաճկոնով. ԶԼՄ-ներ

12:28   13 Հոկտեմբեր 2019    268

Կանադայի վարչապետ, Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել նախընտրական արշավի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ զրահապատ բաճկոնով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ելույթ է ունեցել իր հազարավոր կողմնակիցների առաջ Միսիսոգում 90-րոպեանոց ուշացմամբ, իսկ նրա անվտանգությունն ուժեղացված էր:

Հավաքվածների առջեւ ելույթ ունեցող լիբերալների առաջնորդին շրջապատել էին անվտանգության ծառայության աշխատակիցները «ծանր ուսապարկերով»: Բացի այդ, Կանադայի վարչապետին պետք է ներկայացներ իր տիկին Սոֆի Գրեգուար Թրյուդոն, սակայն նա այդպես էլ չէր հայտնվել բեմում:

Թրյուդոյի ելույթն անցել է առանց միջադեպերի: Ընդ որում՝ տեղի ունեցածի մանրամասները ներկայացնելու խնդրանքը չի մեկնաբանվել Լիբերալ կուսակցության կողմից:

Անվտանգության արտակարգ միջոցառումները ձեռնարկվել էին նախընտրական արշավի ժամանակ բռնության նկատմամբ աճող վախերի ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները