Ford Focus RS-ը վերածվել է 520 ձիաուժանոց հեչբեկի

12:56   13 Հոկտեմբեր 2019    517

Mountune արհեստանոցը Ford Focus RS-ի համար պատրաստել է մի քանի թյունինգ-հավաքածուներ։

Դրանցից ամենաարտադրողականը մոդելը վերածվում է 520 ձիաուժանոց հեչբեկի, գրում է Мотор-ը։

Focus-ի համար պատրաստել են տարբեր հզորության երկու հավաքածուներ։ m450 ինդեքսով առաջին փաթեթը թույլ է տալիս հեչբեկի հզորությունն ավելացնել՝ հասցնելով մինչեւ 450 ձիաուժի։ Տեղադրումը ենթադրում է գործարանային տուրբինի փոխանակում EFR-6758 ինդեքս ունեցող BorgWarner ագրեգատով, որը լրացուցիչ մշակում է անցել արհեստանոցում։

Երկրորդ փաթեթը ստացել է m52 ինդեքսը։ Այն 350 ձիաուժանոց Focus RS-ը վերածում է 520 ձիաուժանոց հեչբեկի։ Իր արտադրողականությամբ այն գերազանցում է նույնիսկ Mercedes-AMG A45-ին։

«Կրտսեր» թյունինգի արժեքը 2950 ֆունտ է։ Ավելի արտադրողական փաթեթն արժի երկու անգամ թանկ՝ 5974 ֆունտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: FordFocusRS  


Վերնագիրի այլ պիտակները