Տղան տաքսիում քնել է և անցել երկրի կեսը

13:08   13 Հոկտեմբեր 2019    249

Գիշերային ակումբների սիրահար 20-ամյա Ջոզեֆ Ֆերջին, ով ապրում է Էդինբուրգում քնել է տաքսիի մեջ և անցել երկրի կեսը, գրում է Daily Mail-ը:

Տղան Էդինբուգի գիշերային ակումներից մեկից դուրս է եկել առավոտյան ժամը 5 ին և որոշել է վերադառնալ տուն: Նա նստել է տաքսիի հետևի նստարանին և քնով անցել:

Վարորդը ուղևորին արթնացրել է առավոտյան 10 անց 30, թեև ճամփորդությունը պետք է տևեր ընդամենը 15 րոպե:

Տղան վարորդին վճարել է 400 ֆունտ և հասկացել է, որ գտնվում է իր համար անծանոթ վայրում:

Պարզվել է, որ Ֆերջին գտնվում է Էդինբուրգից 180 կմ հեռավորության վրա՝ Քերբուրի քաղաքում: Կատարվածի մասին տղան գրել է snapchat-ի իր էջում:

Այս պահին գիշերային կյանքի սիրահարը փորձում է տաքսի ծառայության հետ պարզել դեպքի մանրամասները:




Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները