Queen-ի կիթառահարը հրապարակել է տիեզերագնաց Լեոնովի լուսանկարը Նիլ Արմսթրոնգի հետ

13:19   13 Հոկտեմբեր 2019    219

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը գտել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի հազվադեպ լուսանկարները, որոնցում նա պատկերված է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հետ:

Լուսանկարները նա տեղադրել է իր Instagram-ում՝ ցավակցություն հայտնելով Լեոնովի մահվան կապակցությամբ:

«Մենք կորցրինք իսկական հերոսի: Ալեքսեյ Լեոնովը առաջին մարդն էր, որը դուրս եկավ տիեզերք, և նա առաջին մարդն էր Լուսնի վրա, եթե ռուսները չկորցնեին տիեզերական մրցավազքում խթանը»,- նշել է Մեյը:

Կիթառահարը հավելել է, որ մի քանի անգամ հանդիպել է Լեոնովի հետ և նրան հիշում է որպես «իր տեսակի մեջ բացառիկ մարդ». չնայած իր բոլոր արժանիքներին՝ նա շփումներում եղել է բավականին համեստ: «Առանց նրա մենք բոլորս աղքատացանք»,- գրել է Queen-ի երաժիշտը:

85-ամյա տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը մահացել է հոկտեմբերի 11-ին: Նրա մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Queen  


Վերնագիրի այլ պիտակները