Սաուդյան Արաբիան հաստատել է՝ ԱՄՆ-ը լրացուցիչ զորք է ուղարկում Էր-Ռիադ

16:40   13 Հոկտեմբեր 2019    228

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արքայազն Մուհամմադ բեն Սալմանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմական օգնության առաջարկը:

«Ելնելով Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պատմական հարաբերություններից և գործընկերության բարձր մակարդակից, որոշում է կայացվել ընդունել լրացուցիչ զորք և ռազմական տեխնիկա տեղակայելու ԱՄՆ առաջարկությունը՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով»,- Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ նշված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ զորք կուղարկի Սաուդյան Արաբիա: Որոշումը պայմանավորված է սեպտեմբերի 14-ին թագավորության արևելքում գտնվող Saudi Aramco նավթային ընկերության վրա հարձակումներով: ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը թույլատրել է տեղակայել 3 հազար ամերիկյան զորք, երկու Patriot զենիթահրթիռային և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍաուդյանԱրաբիա  


Վերնագիրի այլ պիտակները