Թուլուզում «դեղին բաճկոնների» և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել. կան վիրավորներ

15:35   13 Հոկտեմբեր 2019    222

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի 48-րդ օրը նշանավորվել է ոստիկանների հետ բախումներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ վկայում են France Bleu ռադիոկայանի, տարածաշրջանային թերթերի և AFP-ի հաղորդագրությունները:

Ըստ աղբյուրի՝ շաբաթ ամենամեծ հանրահավաքը տեղի է ունեցել Թուլուզում, որտեղ շարժման կազմակերպիչների կոչով «համաժողովրդական բողոքի ցույցին» մասնակցելու նպատակով հավաքվել է մի քանի հազար մարդ:

Թուլուզում «դեղին բաճկոնները» քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններն արցունքաբեր գազ են կիրառել: Ոստիկանության ծառայողների վրա հարձակվելու պատճառով 17 ցուցարար ձերբակալվել է, բախումների հետևանքով վիրավորվել է երկու հոգի՝ մեկ ցուցարար և մեկ իրավապահ:

Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան ավելի խաղաղ է անցել: Ցուցարարները երթով Բաստիլի հրապարակից (քաղաքի արևելյան մաս) շարժվել են դեպի Պորտ Մայո հրապարակ (արևմտյան ծայրամաս): Մայրաքաղաքում ոչ մի միջադեպ չի գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուլուզ  


Վերնագիրի այլ պիտակները