ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում կառուցվող հյուրանոցի շենքը մասնակի փլուզվել է. կա 1 զոհ և վիրավորներ

17:56   13 Հոկտեմբեր 2019    225

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում կառուցվող հյուրանոցի մասնաշենքի մի հատվածի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 18-ը վիրավորվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առավոտյան 09.00-ին Նոր Օռլեանի հրդեհային վարչությունը տեղեկություն է ստացել կառուցվող հյուրանոցի մասնակի փլուզման մասին: Փլուզումը տեղի է ունեցել շենքի վեցերորդ և ութերորդ հարկերի միջև:

Փրկարարները նշել են, որ «ենթակառույցների անկայունության» պատճառով շինությունում դեռ փլուզման վտանգ կա:

Ըստ փրկարարների՝ երեք մարդ անհետ կորած է համարվում, որոնց որոնում են: Փրկարարները նաև իրականացնում են հյուրանոցին կից տների բնակիչների տարհանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՆորՕռլեան  


Վերնագիրի այլ պիտակները