ԱՄՆ-ը՝ պատերազմի դեպքում ՌԴ-ի թիվ մեկ եվրոպական թիրախի մասին

14:00   13 Հոկտեմբեր 2019    224

Լայնածավալ ռազմական հակամարտություն սկսվելու դեպքում ամենայն հավանականությամբ ՌԴ զինված ուժերի կողմից առաջին հարվածը կհասցվի Գերմանիայի հյուսիսարևմտյան Բրեմերխաֆեն նավահանգստային քաղաքին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի հոդվածում:

Ինչպես նշել է հոդվածի հեղինակը՝ Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում միջազգային անվտանգության ծրագրի նախկին աշխատակից Էնդրյու Մետրիկը, քաղաքը համարվում է «հիմնական ցամաքային նավահանգիստ»՝ Եվրոպայում ամերիկյան ծանր տեխնիկան տեղակայելու համար:

Ուստի, Մետրիկի խոսքով, Բրեմերխաֆենը դժվար չի լինի տառացիորեն մեկուսացնել, վերահսկողության տակ վերցնել երկու դարպասները, որոնց միջով նավերը հայտնվում են նավահանգստում:

«Բացի դրանից, երկաթգիծը նավահանգիստ է գնում երկու կամուրջների միջոցով: Այս թիրախների ոչնչացումը նավահանգիստը կդարձնի նշանակալից չափով անգործունակ ԱՄՆ կարիքների համար»,- ասել է Մետրիկը:

Հեղինակի խոսքով՝ մյուս եվրոպական նավահանգիստները, օրինակ՝ Ռոտերդամում և Անտվերպենում, ավելի կայուն են պոտենցիալ կետային հարվածների հանդեպ իրենց մեծ չափերի պատճառով:

Մետրիկն ընդգծել է, որ սառը պատերազմի ժամանակ այս խոցելիությունները առավել քիչ նշանակություն են ունեցել, սակայն այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Ռուսաստանն ունի բարձրկետային թևավոր հրթիռներ, որոնք ի վիճակի են հաղթահարել մեծ հեռավորություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները