Կանադայի վարչապետը նախընտրական հանրահավաքին զրահաբաճկոնով է գնացել

18:17   13 Հոկտեմբեր 2019    251

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախընտրական արշավի ընթացքում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալու հանրահավաքին գնացել է զրահաբաճկոնով:

Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը: Առաջնորդին ուղեկցել են «համազգեստ հագած» անվտանգության ծառայության աշխատակիցները՝ «ուսերին ծանր ուսապարկեր»: Վարչապետի տիկինը, որը, ինչպես ծրագրված էր, պետք է հայտարարեր իր ամուսնու ելույթի մասին, այդպես էլ չի հայտնվել բեմի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ազատական կուսակցությունը, որի առաջնորդն է Թրյուդոն, հրաժարվել է մեկնաբանություններից: Ուժեղացված անվտանգության միջոցներ են ձեռնարկվել նախընտրական արշավի ընթացքում հնարավոր բռնությունների աճող վտանգների ֆոնին: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, անցած ամիս ոստիկանությունը ամեն ամիս զեկույց է կազմել համացանցում ատելության դրսևորումների մասին՝ ուղղված քաղաքական առաջնորդներին:

Թրյուդոյի ելույթն անցել է առանց միջադեպերի: Այն ավարտելուց հետո վարչապետը սեղմել է իր բազմաթիվ կողմնակիցների ձեռքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները