Ավոտներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Նուբարաշենի ավտոշուկայի մոտ

18:31   13 Հոկտեմբեր 2019    705

Երևանում ավտոներկրող կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացնում՝ կառավարությունից պահանջելով ոլորտում առկա խնդիրները լուծել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշել է, որ Վրաստանում տևական ժամանակ է՝ ավտոներկրումների հետ կապված խնդրի առաջա են կանգնում:

«Քանի Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան, պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նրա հետ խոսի, հասկանան՝ ինչ խնդիրներ կան, Փոթիում մեր քաղաքացիներին տուգանում են, մեքենաները բեռնախցիկներից (կոնտեյներ) չեն իջեցնում, միտումնավոր ժամանակ են ձգում:

Եթե այսպես շարունակվի, փաստի առաջ ենք կանգնելու»,- մանրամասնեց նա: Տիգրան Հովհաննիսյանը նաև ասաց, որ ավտոներկրողները դեմ են մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշմանը: Նա ընդգծեց, որ պատրաստվում են Նուբարաշենի ճանապարհը փակել: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ այս խնդիրների վերաբերյալ պարբերբար համապատասխան մարմիներին տեղեկացրել են, բայց կոնկերտ լուծումներ չեն առաջարկվում. «Փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, խնդիրը չի լուծվում»,- ասաց մասնակիցներից մեկը:

Տարածքում են նաև ոստիկանները, և պարբերաբար մասնակիցներին նրանք հորդորում են ճանապարհը չփակել, ապօրինի գործողություններ չանել: Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ սա դավադրություն է ՊԵԿ-ի կողմից: Նա զրուցեց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ՝ հորդորելով լուծել այս հարցը կամ գալ այստեղ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները