Անգլիայի ափերի ծանծաղուտում սատկել է հսկա կաշալոտ

18:41   13 Հոկտեմբեր 2019    219

Անգլիայի ափերի ծանծաղուտում սատկել է հսկա կաշալոտ՝ 43 ֆուտ (13 մետր) երկարությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կենդանին փորձել է հեռանալ Նորտումբերլենդի ափերից, սակայն ափ է նետվել:

Կյանքերի փրկության հարցով ծովային դայվերների բրիտանական կազմակերպության (BDMLR) անդամները հայտարարել են, որ եթե նույնիսկ երիտասարդ արուին հաջողվեր հանել ծանծաղուտից, միևնույն է՝ փրկվելու նրա շանսերը շատ քիչ էին: Ինչպես նշել են կազմակերպությունում՝ միջամտությունը կարող էր «հանգեցնել կենդանու ավելի երկար և շատ ավելի սարսափելի մահվան»:

Կաշալոտները սնվում են խոշոր կաղամարներով, որոնք սովորաբար չեն հանդիպում Հյուսիսային ծովում: Այդ պատճառով էլ երբ նրանք հայտնվում են այնտեղ, «գրեթե միշտ վատ են սնվում, հիվանդանում են և փրկության քիչ շանս են ունենում»՝ նշել են BDMLR-ում: Կենդանու մահը գրանցած մասնագետները մարդկանց խորհուրդ են տվել ձեռք չտալ մեռած կաշալոտի լեշին, քանի որ կարող են վարակվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները