Bloomberg-ը կազմել է մեքենաշինության ոլորտի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

18:59   13 Հոկտեմբեր 2019    215

Ամերիկյան Bloomberg գործակալությունը կազմել է մեքենաշինական ոլորտում բաժնեմասեր ունեցող ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Մեքենաների վաճառքով զբաղվող AutoNation ամերիկյան ընկերությունում Գեյթսի բաժնեմասերի փաթեթի արժեքը գնահատվում է 914.55 մլն դոլար, որը կազմում է միլիարդատիրոջ 105 մլրդ դոլար կարողության 0.9 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան հաջորդում է Oracle ծրագրային ապահովման երկրորդ խոշորագույն արտադրողի հիմնադիր Լարի Էլիսոնը, որին պատկանում է Tesla Inc-ի երկրորդ խոշորագույն փաթեթը, որը գնահատվում է 730.77 մլն դոլար, ինչը նրա կարողության 1.3 տոկոսն է կազմում: Առաջատար եռյակը եզրափակում է Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որի բաժնեմասերը գնահատվում են 8.3 մլրդ դոլար, որը նրա կարողության 36.9 տոկոսն է:

Նրանց հաջորդում է շինարարական ոլորտի հսկա գործարար Փալոնջի Միսթրին, որին պատկանում են Tata Motors Ltd հնդկական մեքենաշինական ընկերության՝ 302.7 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերը: Հինգերերոդ տեղը զբաղեցրել է Սյուզաննա Կլաթենը, որն իր հորից ժառանգել է BMW-ի՝ 8.76 մլրդ դոլար արժողությամբ բաժնեմասը:

Առաջատար տասնյակում են ընդգրկվել Ստեֆան Կվանդտը (BMW-ի բաժնետեր, կարողությունը՝ $14,8 մլրդ), Լի Շուֆուն (Geely Automobile Holding-ի և Zhejiang Geely Holding Group-ի բաժնետեր, $10,6 մլրդ), Գեորգ Շեֆլերը (Continental AG, Schaeffler AG-ի բաժնետեր, կարողությունը՝ $7.99 մլրդ), Բլեր Փարի-Օքեդենը (Cox Automotive, $7,84 մլրդ) և Ջեյմս Քենեդին (Cox Automotive, $7,84 մլրդ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները