Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

19:07   13 Հոկտեմբեր 2019    201

Ճապոնիայում շաբաթ օրվանից մոլեգնող «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի:

Այս մասին կիրակի հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին: Նշվում է, որ ևս 19 մարդ անհետ կորած են համարվում և շուրջ 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարերային աղետը հանգեցրել է 21 գետերի վարարման ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Նագանո, Սայտամա և Միյագա նահանգներում, որտեղ հսկայական և խիտ բնակեցված հատվածներ հեղեղվել են:

Թայֆունի հետևանքների վերացման և մարդկանց փրկությանն աշխատանքներին արտակարգ ծառայություններից բացի ներգրավվել են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները