Տեխասում ոստիկանը սխալմամբ սպանել է սեւամորթ կնոջն իր սեփական տանը

19:16   13 Հոկտեմբեր 2019    219

Ամերիկյան Տեխաս նահանգում աֆրոամերիկյան ծագման բնակչուհին սպանվել էր իր իսկ տանն ահազանգի արդյունքում ժամանակ ոստիկանի կողմից, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմինների հայտարարությանը:

Ինչպես հաղորդվում է ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ, 02:25-ին ահազանգ էր ստացվել սեփական տան շքամուտքի բաց դռան վերաբերյալ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները խուզարկել էին տան ողջ շրջակայքը եւ հանկարծակի տեսել պատուհանի մոտ կանգնած մարդու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանը, որը համարել էր, որ պատուհանի մոտ կանգնած մարդը վտանգ է ներկայացնում, վերցրել էր ատրճանակն ու կրակել: Կրակոցի ձայնից այդտեղ շտապած մյուս սպաները փորձել են առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածին, սակայն նա տեղում մահացել է ստացված վնասվածքներից: Զոհը այդ տան 28-ամյա բնակչուհի Աթաթյանա Ջեֆերսոնն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տեխաս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները