Էկվադորի մայրաքաղաքում պարետային ժամ է հայտարարվել

19:55   13 Հոկտեմբեր 2019    196

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Twitter-ի իր էջում հայտարարել է, որ երկրի մայրաքաղաք Կիտոյում պարետային ժամ և ռազմական հսկողություն է մտցնում՝ կապված վառելիքի գների դեմ բողոքի ակցիաների:

Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Էկվադորի նախագահի խոսքով՝ դա կոգնի օրինապահ ուժերին, որոնք պայքարում են տեղի ունեցող բռնության դեպքերի դեմ: Երկրի տուրիզմի նախարարությունը խորհուրդ է տվել տուրիստներին մնալ հյուրանոցներում կամ այլ անվտանգ վայրերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիտոյի միջազգային օդանավակայանը ուղևորներին խորհուրդ է տալիս չժամանել օդանավակայան և կապնվել իրենց ավիաընկերության հետ, իսկ ովքեր արդեն եկել են, չլքել օդանավակայանի շենքի տարածքը: Էկվադորում բողոքի ակցիաները սկսվեցին այն բանից հետո, երբ երկրի նախագահը հրաման ստորագրեց հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին, ինչի արդյունքում վառելիքի գինը զգալիորեն բարձրացավ:

Հոկտեմբերի 3-ին ակցիաների պատճառով Մորենոն ստիպված եղավ արտակարգ դրություն մտցնել: Հոկտեմբերի 12-ին էլ նախագահը համաձայնել է վերանայել վառելիքի սուբսիդիաների հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները