Ամերիկյան հարվածային անօդաչու սարքի փորձարկումը ձախողվել է

20:17   13 Հոկտեմբեր 2019    251

Ամերիկյան XQ0-58A Valkyrie հարվածային անօդաչու սարքը վնասվել է փորձարկում անցնելու ժամանակ։

Այդ մասին հայտնել է The Driver պորտալը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին։ Նշվում է, որ սարքը փորձարկել են Արիզոնա նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այն վայր է ընկել հետդարձի ժամանակ։ Որպես պատճառ՝ նշվում է ուժեղ քամին և թեթև վայրէջքի համակարգում առաջացած խնդիրը։

Սարքը մշակել է ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան՝ համագործակցությամբ Kratos ընկերության։ Այն նախատեսված է 5-րդ սերնդի F-35 կործանիչներին ուղեկցելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները