Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Սիրիայում և Էկվադորում տիրող իրավիճակի կապակցությամբ

20:33   13 Հոկտեմբեր 2019    253

Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ է արել արդյունավետ լուծումներ գտնել Սիրիայում և մտահոգություն է հայտնել Էկվադորում վերջին զարգացումների վերաբերյալ:

«Իմ մտքերը կրկին Մերձավոր Արևելքում են: Հատկապես, սիրելի և ուժասպառ Սիրիայում, որտեղից կրկին դրամատիկ լուրեր են ստացվում երկրի հյուսիս-արևելքի բնակչության ճակատագրի մասին, որոնք ռազմական գործողությունների պատճառով ստիպված են լքել իրենց տները:

Այս մարդկանց թվում կան նաև բազմաթիվ քրիստոնյա ընտանիքներ: Ես ներգրավված բոլոր կողմերին և միջազգային հանրությանը կոչ եմ անում անկեղծ և ազնիվ գնալ երկխոսության ճանապարհով՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- ասել է քահանայապետը՝ Վատիկանում կայացած ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները