Գերմանիայի ոստիկանությունը փրկել է Նիդերլանդներում առեւանգված երիտասարդ լեհ կնոջը

21:23   13 Հոկտեմբեր 2019    251

Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է 22-ամյա լեհ կնոջն ազատելու մասին, որին առեւանգել էին իր երեք հայրենակիցները Նիդերլանդներում, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ իրավապահներն ավտոմեքենայից ազատել են կնոջը Վիրսեն քաղաքի մերձակայքում: Առեւանգողներից առնվազն մեկը զինված էր, երբ կնոջը ստիպել են նստել մեքենան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ առեւանգված կնոջ փրկարարական գործողություններն անցել են Նիդերլանդների ոստիկանության հետ համագործակցության շրջանակում:

Գործողությունների ընթացքում կասկածյալներից երկուսը ստացել են թեթեւ վնասվածքներ, իսկ երրորդն ավելի ուշ է ձերբակալվել: Կասկածյալների անունները դեռ չեն հրապարակվում: Հայտնի է միայն նրանց տարիքը՝ 26, 27 եւ 32 տարեկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները