Թուրքիայի զինուժը վերահսկողություն է հաստատել Սիրիայի

21:34   13 Հոկտեմբեր 2019    252

Թուրքական բանակի մասերն ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները, որոնք ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսում, վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին, որը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ М4 գրաված մայրուղին գտնվում է սահմանից 30-35 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել ռազմարշավի իրականացման վայրից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները