Իտալիայի պատգամավորների թիվը 345-ով կկրճատվի

21:56   13 Հոկտեմբեր 2019    234

Իտալիայի խորհրդարանը 1/3-ով կրճատել է պատգամավորների թիվը: Հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանը նախկին 945 պատգամավորի փոխարեն 600 պատգամավոր կունենա:

Քանի որ օրենքը ենթադրում էր Իտալիայի Սահմանադրության մեջ փոփոխություն, անհրաժեշտ էր, որպեսզի խորհրդարանի ստորին պալատի անդամների բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեր: Այդպես էլ եղավ, ընդամենը 14-ն էր դեմ, 2-ը` ձեռնպահ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ այսօր Իտալիան պատգամավորների թվով Եվրոպայում երկրորդ տեղում է: Առաջին հորիզոնականում Մեծ Բրիտանիան է: «Սա պատմական ռեֆորմ է, Իտալիայի քաղաքացիների մեծ հաղթանակը»,- ասել է «Հինգ աստղ» շարժման առաջնորդ Լուիջի դի Մայոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները