Թայֆուն Ճապոնիայում. երկինքը դարձել է մանուշակագույն

22:07   13 Հոկտեմբեր 2019    301

Ճապոնիայի բնակիչները սոցցանցերում տեղադրել են վառ մանուշակագույն և վարդագույն երկնքի պատկերները, հայտնում է CBS News-ը:

«Թայֆունից առաջ գեղեցիկ երկինք Ճապոնիայում: Խաղաղ տեսք ունի, բայց իրականում դա նշանակում է, որ փոթորիկը գալիս է #PrayForJapan»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: Նմանատիպ երևույթ ԱՄՆ-ում տեղի է ունեցել մի քանի անգամ՝ ուժեղ փոթորիկներից հետո: Օդերևութաբաններն ասում են, որ այդպիսի գեղեցիկ երկինքը լույսի հատուկ ցրման արդյունք է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երբ արևի լույսն ընկնում է Երկրի վրա, սպեկտրի գույների մեծ մասը կարող է ուղղակիորեն հասնել մակերեսին: Բայց ավելի կարճ՝ կապույտ և մանուշակագույն ալիքները ցրվում են բոլոր ուղղություններով: Այս լույսն արտացոլվում է մասնիկից մասնիկ, մինչև ի վերջո հասնում է ձեր աչքերին»,- բացատրել է օդերևութաբան Լորեն Ռաութենկրանցը:

Այսպիսով, փոթորիկի ժամանակ մանուշակագույնը երբեմն կարող է տեսանելի դառնալ: «Օդում լույսը ցրվում է խոնավության շուրջը՝ առաջացնելով կախարդական մանուշակագույն փայլ»,- ասել է նա: Ճապոնիային հարվածած Հագիբիս թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, նվազագույնը 19 մարդ անհետ կորած է համարվում, իսկ վնասվածքներ ստացած մարդկանց թիվը հասել է 180-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները