Tesla էլեկտրամոբիլների մոտ հայտնաբերվել են հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ

22:16   14 Հոկտեմբեր 2019    409

Երբ Իլոն Մասկն անվանել է Tesla էլեկտրաքարերը որպես համակարգիչներ անիվների վրա, նա ճիշտ էր. դրանցում իսկապես շատ են բարդ էլեկտրոնային բաղադրիչները, որոնք կարող են շարքից դուրս գալ, գրում է Մոտոր-ը:

Tesla էլեկտրամոբիլները տարածված են ամերիկացի ՏՏ-մասնագետների շրջանում, եւ զարմանալի չէ, որ հենց նրանք են ուշադրություն դարձրել eMMC ֆլեշ-հիշողության հետ կապված խնդիրներին, որը կիրառվում է հիմնականում էլեկտրաքարի էլեկտրոնային մոդուլում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոշտ կրիչն անհրաժեշտ է, որպեսզի ձայնագրի մեքենայի տարբեր համակարգերի աշխատանքի մասին տեղեկատվությունը եւ պահպանի այն: Սակայն հաճախակի վերաձայնագրումը հանգեցնում է մաշվածության եւ շարքից դուրս է բերում eMMC-ին: Ֆլեշ հիշողությունը սովորաբար հաշվարկված է ձայնագրության մի քանի տասնյակ հազարավոր ցիկլերի համար, որից հետո կրիչը սկսում է աշխատել խափանումներով եւ ի վերջո դադարում է գործել: Հիմնական էլեկտրոնային մոդուլի խափանումը հանգեցնում է նրան, որ էլեկտրամոբիլը պարզապես կանգ է առնում:

MCUv1 տարբերակի բլոկը տեղադրվել է Tesla Model S-ում եւ Model X-ում մինչեւ 2018 թվականը, որից հետո փոխարինվել է ավելի երկարակյաց ֆլեշ հիշողության MCUv2 բլոկով: Հիշողության հետ կապված խնդիրներն առաջացել են այն պահից, երբ էլեկտրաքարի էլեկտրոնային համակարգերի մոդերնիզացիայի արդյունքում հիշողության ֆայլն աստիճանաբար աճել է՝ 300 մեգաբայթից հասնելով մեկ գիգաբայթի: Խնդիրը կարգավորելու համար Tesla-ն ուրիշ տարբերակ չունի, բացի մոդուլը փոխարինելուց, որի արժեքն ԱՄՆ-ում կազմում է 1800 դոլար: Պարզ է, որ երաշխիքային ժամկետը սպառվելու դեպքում այդ ծախսերը պետք է հոգա մեքենայի սեփականատերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները