Բելգիայի արքայադստերը ձերբակալել են էկո-ակցիայի ժամանակ

22:59   13 Հոկտեմբեր 2019    242

Բելգիայի արքայադուստր Մարիա-Էսմերալդան ձերբակալվել է Լոնդոնում էկո-ակտիվիստների զանգվածային բողոքի ցույցի ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:

Թագավոր Լեոպոլդ III-ի և արքայադուստր Ռետիի 63-ամյա դուստրը ձերբակալվել է ուրբաթ օրը, հոկտեմբերի 11-ին, Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում, բայց ավելի ուշ նրան ազատ են արձակել՝ առանց մեղադրանք առաջադրելու: Ոստիկանական փաստաթղթերում որպես արքայադստեր բնակության հասցե նշված է Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող էլիտար անշարժ գույքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնի է, Լոնդոն են ժամանում ամբողջ աշխարհի էկո-ակտիվիստները, որոնք հայտարարել են երկուշաբթի օրվանից բրիտանական մայրաքաղաքի բոլոր կարևոր մայրուղիների երկու շաբաթով ամբողջական արգելափակման մասին: Նմանատիպ արգելափակում էկո-ակտիվիստները Լոնդոնում իրականացրել են ապրիլին. այդ ժամանակ որոշ ճանապարհների արգելափակումը տևել է 11 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները