Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ակցիայի մասնակիցը բարձրացել է Լուվրի բուրգի վրա

09:02   14 Հոկտեմբեր 2019    279

Կիրակի Extinction Rebellion շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված շարժման մի քանի կողմնակիցներ կազմակերպել են սպոնտան բողոքի ցույց Փարիզի Լուվրի շենքի առջեւ. նրանցից մեկն անգամ բարձրացել է պալատի առաջ ամենաբարձր ապակե բուրգի վրա:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:30-ի շրջանում: Համաձայն եթերում ցուցադրված կադրերի՝ երիտասարդ տղամարդը բարձրացել է մինչեւ բուրգի կեսը դրա կողային մասով հատուկ սարքավորման օգնությամբ: Այնուհետեւ նա ամրացրել է կանաչ դրոշ հուշարձանի վրա եւ իջել ցած, որտեղ նրան արդեն սպասում էին ոստիկանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր հերթին France Info ռադիոկայանը նշում է, որ մեկ ժամ անց իրավապահները դեռեւս հարցաքննում էին աիտիվիստին, երբ մյուս ցուցարարները կանգնած էին կողք-կողքի՝ ձեռքերում բռնած «Արտակարգ դրություն» գրառմամբ պաստառը, որը նրանց կարծիքով նկարագրում է շրջակա միջավայրի վիճակը:

Ներկայումս բուրգի վրա ամրացված դրոշն արդեն հանվել է, պարզաբանում է ռադիոկայանը, որի տեղեկություններով՝ ոստիկանությունը ազատ է արձակել երիտասարդ տղամարդուն, իսկ առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվություն դեռեւս չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները