Չիկագոյում տղամարդը ներխուժել է ընթրող հարեւանների տուն եւ սպանել ամբողջ ընտանիքին

09:14   14 Հոկտեմբեր 2019    274

Չիկագոյի բնակիչը սպանել է իր չորս հարեւաններին, եւս մեկը ստացել է ծանր վիրավորում:

Կասկածյալը, որի անունը չի հրապարակվում, ծանոթ էր բոլոր զոհերի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով 17:30-ին: 67-ամյա թոշակառուն մտել է հարեւանների բնակարան երկրորդ հարկում եւ սպանել ամբողջ ընտանիքին, որը հավաքվել էր ճաշի սեղանի շուրջ: Զոհերը՝ երեք տղամարդ եւ մեկ կին, տեղում մահացել են:

Այնուհետեւ նա իջել է առաջին հարկ եւ կրակել մյուս հարեւանուհու ուղղությամբ՝ ծանր վնասվածք հասցնելով նրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները