Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում

09:33   14 Հոկտեմբեր 2019    309

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կոչ է արել «անհապաղ դադարել» Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակումը:

Կանցլերի կարծիքով՝ չնայած սեփական անվտանգության ոլորտում Թուրքիայի արդարացված շահերին՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները կհանգեցնեն բազմաթիվ տեղաբնակների հարկադիր միգրացիային, տարածաշրջանի ապակայունացմանը եւ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ամրապնդմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ, մանրամասնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները