Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել

09:40   14 Հոկտեմբեր 2019    262

Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել։

Սոցցանցերը հեղեղվել են արտասովոր երևույթը պատկերող լուսանկարներով։ Նման երևույթ մի քանի անգամ դիտվել է ԱՄՆ-ում՝ ուժգին փոթորիկներից հետո։ Օդերևութաբանների խոսքով՝ նման գեղեցիկ երկինքը լույսի յուրօրինակ կերպով ցրման արդյունք է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 180 մարդ։ Անհետ կորածների թիվն առնվազն 19-ն է։ Մոտ 100 հազար տուն մնում է առանց էլեկտրականության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները