Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան

10:10   14 Հոկտեմբեր 2019    505

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան։

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն։

Նա Բաքվում կմասնակցի Թյուրքական խորհրդի 7-րդ երկօրյա գագաթնաժողովին, որը մեկնարկում է այսօր՝ հոկտեմբերի 14-ին։

Նշենք, որ խորհրդի կազմում են՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը։ Դիտորդի կարգավիճակով են Հունգարիան եւ Թուրքմենստանը։

Նախատեսվում է գագաթնաժողովի ընթացքում ստորագրել հատուկ հռչակագիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռեջեփ-Թայիփ-Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները