Կաչինսկու կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը Լեհաստանի խորհրդարանում

10:23   14 Հոկտեմբեր 2019    303

2015 թվականից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի համաձայն, որը հրապարկվել Է Ipsos սոցիոլոգիական լաբորատորյաի կողմից, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ Է տարել հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդդիմադիր ուժերի «Քաղաքացիական կոալիցիա» միավորումը երկրորդն Է՝ 27,4 տոկոս ձայներով: «Դեմոկրատ ձախերի միությունը» կզբաղեցնի երրորդ տեղը 12,4 տոկոսով, Լեհական գյուղացիական կուսակցությունը կհավաքի 6,1 տոկոս, իսկ եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 6,4 տոկոսը:

«Իրավունքը եւ արդարությունը» կարող Է 239 տեղ ակնկալել Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում, «Քաղաքացիական կոալիցիան»՝ 131, ձախերը՝ 46, Լեհական գյուղացիական կուսակցությունը՝ 30, եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 13:
Ընտրություներին մասնակցությունը, exit-poll-ի համաձայն՝ կազմել Է 61,1 տոկոս:

Եթե ընտրությունների վերջնական արդյունքները համընկնեն exit-poll-ի արդյունքների հետ, ապա վերը նշված բոլոր հինգ կուսակցությունները տեղեր կստանան խորհրդարանում, քանի որ նվազագույն շեմը կազմում Է 5 տոկոս:

Կիրակնօրյա ընտրություններում լեհերն ընտրում Էին 640 պատգամավորի եւ 100 սենատորի: Ընդամենն առաջադրվել Էր պատգամավորի 5 հազար 112 թեկնածու, միջինը՝ 11 թեկնածու մեկ տեղի համար:

Սենատի ընտրություններում ընդհանուր առմամբ 278 թեկնածու Էր առաջադրված 100 միամանդատ ընտրատարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները