«Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք». Էրդողան

10:48   14 Հոկտեմբեր 2019    430

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info պարբերականը:

«Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև հերքել է այն լուրերը, ըստ որոնց գործողությունների տարածքում գտնվող բանտերից փախել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ:

«Այդ լուրը սադրանք է՝ ուղղված ԱՄՆ-ին և Եվրոպային»,- ասել է թուրք առաջնորդը:

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների հետևանքով ոչ մի խնդիր չի առաջացել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում:

«Սոչիում, Թեհրանում և Անկարայում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կատարվում են: Խնդիրների առաջացման դեպքում ես կարող եմ 24 ժամում կապվել ՌԴ նախագահի հետ»,-նշել է Էրդողանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները