Ճապոնիայում 39 մարդու կյանք խլած «Հագիբիս» կործանարար թայֆունի հետևանքները՝ ֆոտոշարքով

11:20   14 Հոկտեմբեր 2019    196

Ճապոնիայում «Հագիբիս» կործանարար թայֆունի հետևանքով առաջացած ջրհեղեղները և սողանքները 39 մարդու կյանք են խլել, հաղորդում է Hayatsk.info-ն՝ ճապոնական լրատվամիջոցների հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհի մասին:

Եվս 17 մարդ անհետ կորած է համարվում, վնասվածքներ է ստացել 189 մարդ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շուրջ 136 հազար տուն մնացել է առանց ջրամատակարարման և 4300 տուն՝ առանց էլեկտրականության:

Ուժեղ քամիներով և տեղատարափ անձրևներով ուղեկցվող թայֆունի հետևանքով սողանքներ են տեղի ունեցել, ափերից դուրս են եկել երկու տասնյակ գետեր, հեղեղվել են Տոկիոյի ծայրամասերից մինչև Նիիգատա քաղաքն ընկած շրջանները:

Ճապոնիայի ոստիկանությունը, հրշեջ ծառայությունները և ինքնապաշտպանական ուժերը շարունակում են որոնողափրկարարական գործողությունները 11 պրեֆեկտուրաներում: Տուժած շրջանների հազարավոր բնակիչներ մնում են տարհանման կենտրոններում:













Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները