Արհեստական բանականությամբ զենքը մի քանի վայրկյանում մի քանի քաղաք հողին կարող է հավասարեցնել. մասնագետ

11:34   14 Հոկտեմբեր 2019    294

Արհեստական ինտելեկտով զենքերը կարող են ընդամենը մի քանի վայրկյանում մի բանի քաղաքներ հողին հավասարեցնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է DailyStar-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդպիսի տեսակետ է հայտնել է Google ընկերության նախկին աշխատակից Լարա Նոլանը:

Արհեստական ինտելեկտ ունեցող զենք ասելով մասնագետը նկատի ունի այնպիսի սարքավորւմները, որոնք կարողանում են որոշում կայացնել առանց մարդու միջամտության:

Միևնույն տարածքում մի քանի նման սարքերի առկայության պարագայում շատ կարճ ժամանակում կարող է ամենաիրական պատերազմ սկսվել:

Սա կհանգեցնի նրան, որ ընդամենը մի քանի վայրկյանում մի քանի քաղաք կոչնչանա:

Նա այս երևույթը համեմատել է բորսաներում գործող համակարգի հետ, որտեղ աշխատում են նման ալգորիթմներ:

Այս ամենը հաշվի առնելով՝ մասնագետը կոչ է արել արգելել նման տեխնիկայի կիրառումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները