Մարսի վրա կյանքի հետքեր է հայտնաբերվել դեռ կես դար առաջ ՆԱՍԱ-ի նախկին աշխատակցի հայտարարությունը

11:42   14 Հոկտեմբեր 2019    287

ՆԱՍԱ-ի նախկին գիտաշխատող Գիլբերտ Լեւինը հայտարարել է, որ Մարսի վրա կյանքի հետքեր հայտնաբերվել են դեռ մոտ կես դար առաջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Scientific American-ը։

Գիտնականի խոսքերի համաձայն, 1976 թվականին, «Վիկինգ» նախագծի շրջանակում հետազոտություն է իրականացվել Մարս մոլորակի գրունտում՝ նպատակ ունենալով հայտնաբերել կյանքի նշաններ կամ հետքեր։

Լեւինը ասել է, որ այդ ժամանակ հնարավոր է եղել ֆիքսել «միկրոբային շնչառություն», ինչի ապացույցը փորձանմուշային ապարներում թթվածնի մեծ քանակությունն է եղել։

Գիտափորձերի ընթացքում երկու տիեզերական սարքերից ստացվել է չորս դրական արդյունք։ ՆԱՍԱ-ում սակայն որոշել են, որ դա ընդամենը նյութի մասին է վկայում, որը կյանքի հետքի իմիտացիա կարող էր ստեղծել;

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները