YouTube-ում գրանցվել է նոր ռեկորդ․ տեսանյութի տակ գրված մեկնաբանությունը 1 միլիոն «լայք» է հավաքել

21:25   14 Հոկտեմբեր 2019    225

YouTube տեսահոսթինգի պատմության մեջ առաջին անգամ տեսանյութի տակ արված մեկնաբանությունը 1 մլն «լայք» է հավաքել:

Ինչպես հայտնում է esquire.ru-ն, ռեկորդը պատկանում է համացանցի օգտատեր Սեթ Էվերմանին, որը գրառում է կատարել երգչուհի Բիլի Այլիշի «Bad guy» երգի տակ: «Ես ճաղատ տղա եմ (անգլերեն թարգմանությամբ՝ «bald guy»)»,- գրել է նա հինգ ամիս առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Twitter-ում Էվերմանը YouTube-ից խնդրել է իրեն մրցանակ տալ այդ առիթով: Տեսահոսթինգի ղեկավարությունը դեռևս չի արձագանքել, միևնույն ժամանակ սոցցանցի օգտատերերը սկսել են նրան ուղարկել մրցանակի իրենց տարբերակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները